Search
Close this search box.

Կոստանյանը՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական պահանջի մասին

ՀՀ սահմանները շատ պարզ են, պարզ է, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին, արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ փոխնախարարը պատասխանեց. «Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։