Search
Close this search box.

«Բրյուսելյան հանդիպումը պետք չէ աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնել»․ Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Քննարկելու ենք Հայաստան-Եվրոմիություն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ և նաև եռակողմ հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն պետք չէ այս միջոցառումը դարձնել, թեպետ այն մեզ համար շատ կարևոր է։ Այն երկրները, որոնք դեմ են նման ֆորմատով համագործակցությանը, հաճախ մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ՝ հետագայում հանրության մոտ հիասթափություն առաջացնելու համար»,- ասել է նա՝ հաստատելով, որ անվտանգային հարցեր չեն քննարկվելու. միջոցառումը վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերին։