Search
Close this search box.

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը կոչով դիմել է Երևանին

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Հայաստանը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ) անդամներ են և համագործակցում են ՄԱԿ-ի կառույցներում։ Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործում են շուրջ 200 համագործակցության համաձայնագրեր։

«Ռուսաստանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ», — նշված է հայտարարության մեջ։