Search
Close this search box.

«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ կրկին հնչում են տարօրինակ հայտարարություններ ինչ-որ վտարանդի կառավարության մասին: Եվ հատկանշականն այն է, որ դրանք հնչեցնում է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած, այդ ընթացքում ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ գտնվելու մասին Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանք ներկայացրած անձ։

Եվ այս հայտարարությունների գլխավոր խնդիրը ոչ թե հենց կառավարությունն է ինքնին, և առավել ևս պաշտոնյաները, այլ վերաբերմունքը և հարգանքը մեր պետության, մեր անկախության, մեր ժողովրդի ընտրության նկատմամբ։

Իսկ եթե զուգահեռենք այս հայտարարությունները արտաքին ուժերի կողմից Հայաստանի անկախության դեմ արվող գործողությունների հետ, ապա ակնհայտ է, որ գործ ունենք փոխանցումներով խաղի հետ, որտեղ դեռևս հայտնի ուժերը միայն ինքնագոլեր են գրանցում։
Այս անգամ, սակայն, մարզիչները, կարծես, դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որն արդեն առանձնացել է իր մարզիչներին տպավորելու մեզ համար դառը փորձով՝ մեկ շաբաթում, մեկ ստորագրությամբ լուծարելով Լեռնային Ղարաբաղը։

Հաշվի առնելով այս ամենը՝ Շահրամանյան Սամվելն արդեն, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք, ինչն առնվազն պետք է գրաված լիներ համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը։
Հայաստանում կա մեկ կառավարություն, կա մեկ իշխանություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքի»։