Search
Close this search box.

Քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված. Ավագանին այսօր քննելու է տրանսպորտի թանկացման հարցը

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Բանն այն է, որ այսօր՝ մարտի 12-ին,. Երեւանի ավագանու նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը, եւ ակտիվիստ Արթուր Չախոյանը նախօրեին կոչ էր արել քաղաքացիներին առավոտյան հավաքվել քաղաքապետարանի դիմաց եւ իրենց բողոքը հայտնել այդ որոշման դեմ:

Նշենք, որ Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: