Search
Close this search box.

Ֆրանսիան ռուսական Իլ -20 է որսացել․ ի՞նչ է հայտնի

Ֆրանսիական Mirage 2000 կործանիչը Էստոնիայի ափերի մոտ որսացել է ռուսական Իլ-20 հետախուզական և պարեկային ինքնաթիռ, հաղորդագրությունը տարածել էփ Ֆրանսիայի գլխավոր շտաբը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան Էստոնիայի ափերի մոտ որսացել Իլ-20 ինքնաթիռը. «Նպատակը պաշտպանել մերձբալթյան դաշնակիցների օդային տարածքը», — հայտնել են Ֆրանսիայի Գլխավոր շտաբից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական ռազմական ինքնաթիռները տեղակայվում են ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում, որի նպատակն է պահպանել դաշինքի օդային տարածքը: Այս առաքելությունը ուժեղացվել է 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Այդ ժամանակներից ի վեր գրանցվել են մի քանի ինքնաթիռների որսումներ, որոնք ոչ մի լուրջ միջադեպի չեն հանգեցրել։ 2023 թվականի մարտին, օրինակ, ռուսական ինքնաթիռը Սև ծովում բախվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքին։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ ռուսական ուժերը սպառնացել են խոցել ֆրանսիական ինքնաթիռները, որոնք պարեկություն են իրականացրել միջազգային օդային տարածք համարվող Սև ծովի վրա: