Search
Close this search box.

«Մոսկովյան 31 շենքի բակում ՔՊ-ական վերնախավը դղյակ է կառուցում». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Երևանի Մոսկովյան 31 շենքի բակում քպական վերնախավը դղյակ է կառուցում։ Շենքի բնակիչներին «ժողովրդավարները» չեն բարեհաճում տեղեկացնել, թե ինչ նպատակների է ծառաելու «Բելէտաժ» ռեստորանին կից այս խորհրդավոր շինությունը։ Ո՞ւր են այս երկրում կոռուպցիայի դեմ պայքարող հաստատությունները, ինչո՞ւ չեն գալիս արձանագրելու, որ քպականների իշխանության օրոք դղյակաշինությունը ծայրամասերից տեղափոխվում է Երևանի Փոքր Կենտրոն։ Այս բակում է ժամանակին նկարահանվել «Տղամարդիկ» հռչակավոր ֆիլմը` Մհեր Մկրտչյանի դերակատարությամբ, իսկ հիմա բակը պատրաստվում են վերածել մարիխուանա ծխողների որջի»: