Search
Close this search box.

Այս գիշերը Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի ցերեկը առանձին շրջաններում, 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։

Ինչպես փոխանցում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում փետրվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 -3, վաղը ցերեկը՝ +6 +8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ -3 +2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ 0 -3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -6, ցերեկը՝ +3 +5,

Սևանա լճի ավազանում` գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ -1 -4,

Լոռիում` գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ 0 -4,

Տավուշում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ -1 +3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ -2 +1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ +3 +6,

Արարատում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +6 +8,

Արմավիրում՝ գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +6 +8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ -2 -6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +6 +8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +2 +5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ -1 -3: