Search
Close this search box.

«Ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա՝ ես պիտի գնամ բժշկի». Աստղիկ Գալեյանը փոխանցում է ամուսնու խոսքերը

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք` խոսալ անգամ չենք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրենց տված կաքանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից, գրեթե երկու օր փակված իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր՝ հոգուս ցավնա։ Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «Ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա՝ ես պիտի գնամ բժշկի ասեմ՝ ինձ փրկեք»։ Այ, էս օրի հասցրեցիք ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը բոլորդ ստանալու եք ձեր պատիժը,դուք հավերժ չեք: