Search
Close this search box.

Գարիկ Գալեյանն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»` որդու շիրիմին․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի օր առաջ էի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունն ամենաանընդունելի եղանակով մեր հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հորը` Գարիկին, ամեն գնով պահում է փակի տակ:

Տարբեր դատական նիստերի ժամանակ, երբ առիթ էր լինում Գարիկի հետ մի երկու բառ փոխանակելու, միշտ ասում էր, որ տնային կալանքը եթե ոչ ավելի շատ, ապա բանտային կալանքին հավասար ծանր ազդեցություն է թողնում իր ապրումների և առողջության վրա:

Որևէ մեկի համար նորություն չէ, որ Գարիկն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»` որդու շիրիմին այցելության:

Ցավոք, այսօր տեղեկացա, որ վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է և «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում:

Նրա կալանքի քննարկման առաջին իսկ օրերից դատարանը ձեռքի տակ ուներ Գարիկի առողջական վիճակի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այս ամիսների ընթացքում Գարիկը մի քանի անգամ ստուգում էր անցել, նաև` հիվանդանոցային բուժում, բայց մեկ է` իշխանությունն իր գործն արեց և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է:

Սա է այս իշխանության դեմքն ու դիմագիծը»,- գրել է պատգամավորը: