Search
Close this search box.

Բելառուսի ԱԳՆ-ն ասել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից

Բելառուսն ակնկալում է կառուցողական համագործակցություն Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը, հաղորդում է sb.by-ը: «Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանության կարիք ունի: Մենք նորմալ շփում ունենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես տեսադաշտում են մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում: Բելառուսն ակնկալում է կառուցողական համագործակցություն Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացվել»,- ասել է Գլազը:

экономите время и до 30% от стоимости