Search
Close this search box.

Պաշտոնյաներին պարգեւավճար տալիս ենք համընդհանուր բարօրության համար. Փաշինյան

Ոչ մեկը հարկ վճարելիս իր փողը ուրիշին չի տալիս, ընդամենը մի գրպանից դնում է մյուս գրպանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետական բյուջեից ծախսվող բոլոր միջոցները ծախսվում են համընդհանուր բարօրության համար: Հիմա կասեն՝ բա պետական պաշտոնյաներին պարգեւավճարներ են տալիս: Դա էլ է նույն բանի համար, պետական պաշտոնյային վճարվում է նաեւ նրա համար, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն: Դտավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը բարձրանում են նրա համար, որ մեր ժողովրդի ակնկալած արդարությունը հաստատեն Հայաստանում: Պարզ է, որ դա մեկ օրում չի լինելու: Բայց պետք է հասկանանք, որ այսօր դա չունենալու պատճառներից մեկն այն է եղել, որ 20-25 տարի օրենսդրությունը գործել է ու ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ հարկերը պետք է հավաքվի: Կանոնը այդպես է եղել, որ ով կարող է հարկ չվճարել, պետք է չվճարի: Հարկ վճարողների վր էլ չարախնդացել են: Հիմա տենց չի»,-ասաց Փաշինյանը:

экономите время и до 30% от стоимости