Search
Close this search box.

Ֆրանսիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով. Պապիկյան

Այս տարվանից Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ոլորտներում։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական ​​հարաբերությունները մեր պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են և օրեցօր ընդլայնվում են, և այստեղ կարևոր նշանակություն ունի համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան վկայում է այն մասին, որ չնայած ռազմական ոլորտում համագործակցությունը գործնական մակարդակի չի անցել, սակայն մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն համակարգային և հեռահար բնույթ ունի։

Մի քանի րոպե առաջ ավարտեցինք մեր քննարկումը։ Մեր օրակարգում ներառված են զինված ուժերի բոլոր ոլորտները: Հատկապես պետք է ընդգծեմ Ֆրանսիայի համակողմանի աջակցությունը ռազմական բարեփոխումների, ռազմական կրթության, վերապատրաստման դասընթացների, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացում խորհրդատվության հարցում։

Ես ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, որոնք կոչված են ձևավորելու ժամանակակից չափանիշներին համապատասխանող և առկա մարտահրավերներին դիմակայող զինված ուժեր»,- նշել է Պապիկյանը։

экономите время и до 30% от стоимости