Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։

Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։

Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, լրատվամիջոցը հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։ ԱԳՆ-ն լրացուցիչ ժամանակ խնդրեց և պատասխանեց մեկ ամիս անց: Գերատեսչությունում հայտարարեցին, որ անընդունելի են համարում անհանդուրժողականությունից դրդված, ազգային կամ կրոնական հողի վրա կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև այդ թեմայի շահարկումը՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նպատակներով:

«Դրա հետ մեկտեղ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն և խուսափեն այնպիսի սադրանքներին արձագանքելուց, որոնք չեն առնչվում ընդունող կողմի կառավարության կամ ժողովրդի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նույնիսկ խորհրդային իշխանությունները Նժդեհին չեն մեղադրել նացիստներին հանցակից լինելու մեջ։ Առավել ևս, նա հայրենիքի դավաճան չի եղել, քանի որ երբեք ԽՍՀՄ քաղաքացի չի եղել։ ԽՍՀՄ-ում նրան մեղադրում էին «հակահեղափոխական գործունեության», «հակասովետական» ապստամբության և «այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանությունների» համար։

экономите время и до 30% от стоимости