Search
Close this search box.

«Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չենք ստացել». ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից հայտարարություններ չի ստացել անդամակցության կասեցման մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, ըստ երեւույթին, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին` հանրապետության չմասնակցելուն, РИА Новости–ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս իրականացվել են կազմակերպության կողմից»,- РИА Новости-ին ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։

экономите время и до 30% от стоимости