Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միսաք Մանուշյանին իր կնոջ հետ վերահուղարկավորեցին Ֆրանսիայի պանթեոնում. ինչ է պատմում Մանուշյանի պարտիզանական ջոկատի վերջին զինվորը

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին իր կնոջ հետ վերահուղարկավորեցին Ֆրանսիայի պանթեոնում, որտեղ թաղված են Ֆրանսիացի ժողովրդի բոլոր ժամանակների մեծությունները՝ Վոլտերից, Ռուսոյից մինչև Հյուգո, Դյումայից մինչև Զոլա: Փարիզի պանթեոնը թանգարան է, որտեղ այցելելու համար մարդիկ տոմս են առնում և գնում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծերին: Այսուհետև հայ զբոսաշրջիկների համար ևս մեկ տուրիստական կետ ավելացավ:

Իսկ մինչև այդ դիտեք ժամանակին մեր արած այս բացառիկ ռեպորտաժը: Զրուցել ենք Մանուշյանի պարտիզանական ջոկատի վերջին զինվորի՝ արդեն երջանկահիշատակ Արսեն Չաքարյանի հետ: Նա մինչև կյանքի վերջ էլ եղավ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների պատվավոր աշխատակից: Հենց 1944 թվականի փետրվարի 21-ին Մանուշյանն իր ջոկատի հետ գնդակահարվեց: Մանուշյանի ջոկատը Շառլ դը Գոլն էր ստեղծել:
Հասմիկ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից