Search
Close this search box.

Նորից ձերբակալություն․ Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Լուրը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ տեսչական մարմնի պաշտոնյա է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Աբրահամյանը ձերբակալվել է այսօր եւ նրա նկատամամբ կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան:

Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։