Search
Close this search box.

«Սիներջի»-ի հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանն ազատ է արձակվել

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Ընդգծելով, որ Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ՝ դատախազությունը նշում է, որ «վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը»։

Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

«Սիներջի»-ի տնօրենն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։