Search
Close this search box.

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը. նա 5 երեխայի հայր է

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

Այս մասին Ոստիկանության դիմաց ասել է Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում, նրա մեքենան դիմացից արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա, ընդ որում ճանապարհային երթևեկության կանոնները խստիվ խախտելով, նույն բանը եղել է մեքենայի հետևից, և մոտ 20 դիմակավորված անձ, ֆիզիկական ուժ գործադրելով, փեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել իրենց մեքենան»,- ասել է փաստաբանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով քաղաքացու են բերման ենթարկել։

«Աշոտ Դանիելյանը 5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից է: Նա չեմպիոն է, նա բազմաթիվ անգամ ծածանել է Հայաստանի Հանրապետության դրոշը: Նա իսկական հերոս է, ինչպես կարելի է այդպիսի տղայի ձեռքերը շղթայել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մի կին:

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուրի» պանթեոնում Սամվել Շահրամանյանի թիկնապահը հայհոյել է 24 News լրատվական կայքի օպերատորին և լրագրողին: