Search
Close this search box.

Քաղցկեղով հիվանդները 1,4 մլրդի հարկ են վճարել. Երևանում տեղադրված գովազդային վահանակով «պարծենում են, որ Ուռուցքաբանականը բիզնես կենտրոն են դարձրել

2023թ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական բյուջե է վճարել ավելի քան 1,4 միլիարդ դրամ հարկ. Երևանում տեղադրված հսկայական գովազդային վահանակն է տեղեկացնում։

Այլ կերպ ասած՝ 1,4 միլիարդ դրամի վճարած հարկը նշանակում է քաղցկեղով հիվանդների ահռելի քանակ:

Նման ցուցապաստառներն ի հայտ են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ որի, Հայաստանում հերոսը հարկ վճարողն է։

Գովազդային վահանակը ֆեյսբուք սոցիալական ցանցում վրդովմունքի առիթ է դարձել։

«Նիկոլի հերոսները թուրքից մեդալ խլող մարզիկները չեն, այլ հարկ վճարող Օնկոլոգիայի կենտրոնը։ Պարծենում են, որ բիզնես կենտրոն են դարձել»,-գրում է օգտատերերից մեկն ու նշում, որ հարկը հիվանդի գրպանից գնում է չինովնիկին պարգևավճար։

Մեկ այլ օգտատեր գրել է. «Հլա սրանց խելքը, այսինքն՝ ինչքան հիվանդ կա․․․ ․ հպարտանում են»։