Search
Close this search box.

Արարատի մարզում 17-ամյա աղջկանից 10 օր է ծնողները նորություն չունեն

Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն:  Shamshyan.com-ին ՝ մայրն ասել է, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել են, սակայն անհասանելի է եղել: Հաջորդ օրը առավոտյան նա զանգել է մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել է, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն: Մայրը ասաց, որ դա իր խոսքերը չէր, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի: Այնուհետև այս օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա: Ծնողները խնդրում են՝ նկարում պատկերված աղջկանից տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանություն: