Search
Close this search box.

«Այդպիսի միջադեպեր եղել են և լինելու են». ՔՊ-ական պատգամավոր

«Դե, իհարկե, այդպիսի միջադեպեր եղել են և լինելու են»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներին, որի հետևանքով, ինչպես հայտնել էինք, հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի:

«Ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցվեն և դրա համար մի շարք աշխատանքներ են պետք և միջոցառումներ են պետք իրականացնել, ինչը և արվում է՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում։ Հիմա, այո, դեպքեր են, եղել են, սակայն խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերն էսկալացիայի չվերածվեն ու շատ արագ ավարտվեն»,- նշել է նա։