Search
Close this search box.

Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։

Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»։