Search
Close this search box.

Փաշինյանին խնդրում եմ զենք, զորք տա, գնանք դառնանք մահապարտ, որ Վարդենիսը Աղդամ չդառնա. Մեծ Մասրիկի բնակիչ

Մոտակա բարձունքների վրա թուրքերն են, իսկ իրենց դեմ ով այսօր կանգնած է, չնչին աշխատավարձ է ստանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Վարդենիսում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Դավիթ Գասպարյանը:

«Որեւիցե մեկը գիտի՞ էստեղ սահմանին ինչ է կատարվում: Թող պետությունը շահագրգռի, որ ոչ մեկը չգնա ռուսի ձեռք տակ բետոն թափի, թող փող տան, էստեղ բոլորն էլ մահապարտ տղերք են, գնան իրենց երկրի համար կանգնեն:

Առաջ Արցախն էր մեր դարպասը, հիմա չունենք էդ դարպասը, հիմա Վարդենիսն է դարպասը: Էս մեր սարն է, մենք պետք է պահենք, բայց դրա համար պետք է շահագրգռեն, որ Վարդենիսը չլքվի, դառնա Աղդամ: Այստեղ 90 տոկոսն ունակ է զենք վերցնելու, կռվելու:

Եվս մեկ անգամ խնդրում եմ Փաշինյանին՝ խնդրում եմ զենք, տանկ, զորք, երիտասարդներին շահագրգռի, որ գան, դառնան մահապարտ»,-ասաց նա: