Search
Close this search box.

Ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դшտшրկեն․ Վարդենիսի բնակիչ

Լրագրողների հետ զրույցում Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը ասաց, որ ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դատարկեն։

Ըստ բնակչի՝ եթե այդպիսի բան չկա, թող հանրային կերպով հանդես գան, ժողովրդին հանգստացնեն։ Ինչ տարել են Վարդենիսից՝ մորգը, սանեպիտկայանը, թող հետ բերեն, հիմա էլ պասպորտսեղանն են ուզում տանեն։

Ինչ կա թող թողնեն տեղում, իսկ տարածը վերադարձնեն, եթե չէ, ուրեմն հաստատ ուզում են իրականցնեն այդ ծրագիրը։ Ժողովրդի մեջ խուճապ կա, իսկ իրենք այնտեղ հանգիստ նստած են։

Կամ իրենց անվտանգությունը լավ չի աշխաում, կամ էլ հակառակը՝ լավ աշխատում է, բայց իրենց մեկ է:

Նա հավելեց․ «Մենք չենք ուզում քաղաքականցնել այս հարցը, եկել ենք մեր պահանջը ներկայացնենք։ Նիկոլը ի՞նչ է անում, նրացից ազատվելու համար ընտրեցինք Նիկոլին, հիմա՝ ի՞նչ է անում,Վարդենի՞սն է դատարկում։ Գյուղերը արդեն դատարկում են, ամեն գյուղում 50 փակ դուռ ցույց կտամ»,- ասաց Վարդենիսի բնակիչներից մեկը