Search
Close this search box.

Զավեշտ. Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը` ՊՆ հաղորդագրության մասին

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էում գրում է.

Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտա՞վ զորամասեր.

Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8֊ին, հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։

Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ֊ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։
Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ։
Այս պահին փորձում ենք երևույթի մասին տեղեկություններ հավաքել նաև այլ զորամասերից և ակնկալում ենք ՊՆ պարզաբանումը

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նաև արձագանքել է ՊՆ հաղորդագրությանը.

Զավեշտ

ՊՆ խոսնակը ասում է կեղծ են տեղեկությունները, բայց պաստառները հանել ենք, որ վերանորոգենք պատերն ու նորը կախենք…

Հետաքրքիր է նոր պաստառներում Արցախը լինելո՞ւ է, թե տեղը ալիեվի հոր նկարն են կախելու

Հ.Գ
Մի քիչ խառն եմ, թեթևանամ հանգամանալից էս թեմային կանդրադառնամ: