Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում

Փետրվարի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։

Երևանում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի մինչև 15 աստիճան տաքություն, երեկոյան՝ +10։

Շրջանների զգալի մասում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 12-ի ցերեկը սպասվում է 7-7 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 13-18 տաքություն, Տավուշի մարզում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8, Նախալեռնային շրջաններում՝ 9-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։

Արմավիրում ցերեկը կլինի 14-16 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 12-16 աստիճան տաքություն։

Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը սպասվում է մինչև 17 աստիճան տաքություն։