Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Հորդորում ենք չտրվել սադրանքներին, հետ կանգնել մանր ու նենգ քայլերից. «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չընդունել կեղծ էջից (էջերից) ուղարկած հայտերը, արգելափակել, իսկ ֆեյք օգտատերերին կոչ ենք անում հետ կանգնել մանր ու նենգ քայլերից, սադրիչ գործողություններից։

«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով կեղծ էջ է բացվել, նա այդ էջի հետ կապ չունի։

«Հարգելի հետևորդներ, գործընկերներ, լրագրողներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով ֆեյսբուքում կեղծ էջ է բացվել, որի հետ Առուշանյանը որևէ առնչություն չունի։

Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ ֆեյք էջի հետևում կանգնած անձը (անձինք) ընկերության հայտեր և հաղորդագրություններ են ուղարկում Առուշանյանին ծանոթ և անծանոթ մարդկանց, լրագրողների։

Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չընդունել կեղծ էջից (էջերից) ուղարկած հայտերը, արգելափակել, իսկ ֆեյք օգտատերերին կոչ ենք անում հետ կանգնել մանր ու նենգ քայլերից, սադրիչ գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում։