Search
Close this search box.

Երկիր մոլորակին է մոտենում հերթական մագնիսական հզոր փոթորիկը 

Արեգակի վրա «Մ-դասի» արտանետում է տեղի ունեցել, որը առաջացրել է ծավալուն խնդիրներ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում կարճալիք ռադիոկապի համար։ Արտանետման հետեւանքով առաջացած հզոր մագնիսական փոթորիկն հատկապես զգալի է եղել Ավստրալիայում եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներում։ Ծովագնացներն ու ռադիոսիրողները նկատել են որ 30 մեգահերց հաճախականությունից ցածր ազդակները մի ամբողջ ժամ կորել են։

Ռադիոկապի ժամանակավոր անհետացումը կապված է եղել ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների հզոր իմպուլսով, որոնք հասել են Երկիր մոլորակ՝ Արեւի վրա պայթյունի տեղի ունենալուց ընդամենը ութ րոպե հետո։ Spaceweather-ի փոխանցմամբ, այդ ճառագայթումն իր հերթին երկրային մթնոլորտի վերին շերտերում առաջացրել է իոնացում։

Բացի այդ, Արեւից արտանետվել է պլազմայի հսկայական շերտ, որը ունի 400 կմ ժամ շարժման արագություն։ Եթե այն հասնի Երկիր մոլորակ, ապա կարող է հանգեցնել մագնիսական դաշտի սթրես, խաթարել արբանյակների աշխատանքը եւ դրսեւորվել որպես բեւեռափայլ՝ վերին լայնություններում։ Այն մեր մոլորակի համար վտանգավոր չէ, քանի որ պայթյունը տեղի է ունեցել Արեւի հարավային բեւեռի մոտակայքում։