Search
Close this search box.

Լրագրողները շնորհակալություն են հայտնում Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին և աջակցում են նրա հայտարարությանը

«Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին (հեռարձակումը՝ փետրվարի 1-ին) Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որում հերթական անգամ արտահայտել է Հայաստանի լրագրությանն ու լրագրողներին սպառնացող մտքեր։

Փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ վեր հանելով այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք ուղղված են թե՛ Հայաստանի Հանրապետության ու հայերի գոյությանը, թե՛ Հայաստանում գործող լրագրողներին ու լրատվամիջոցներին։

Գարեգին Խումարյանի պատասխանը լիովին համապատասխանում է լրագրության կանոններին և էթիկային. ավելին, լրագրության կանոններով այդ հայտարարության բացակայությունը կլիներ խախտում, քանի որ անհրաժեշտ էր լրագրությունը, երկրի սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, քաղաքացուն և մարդուն պաշտպանել ռադիոյում հնչած այդ մտքերից։

Ճիշտ է այն պնդումը, որ այդ հայտարարությունը գոյաբանական, օնթոլոգիկ, աքսեոլոգիկ հարցերի շուրջ է, որոնք վեր են քաղաքականությունից, և այդ հարցերն են ձևավորում քաղաքականությունը։

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում գործող հայկական լրատվամիջոցներ ու հայ լրագրողներ այլևս չկան՝ Նիկոլ Փաշինյանի այսպիսի մտքերի շրջանառման հետևանքով։

Հետևաբար, Գարեգին Խումարյանի հայտարարությունն ուղիղ պաշտպանություն է Հայաստանի, ընդհանրապես հայկական և աշխարհի լրագրությանն ու լրատվամիջոցներին։

Սրանից ելնելով, մենք՝ Հայաստանի լրագրողներս, շնորհակալ ենք Գարեգին Խումարյանին իր մասնագիտական բարեխղճության և մեզ պաշտպանելու համար։

Մենք խրախուսում ենք լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, լրագրություն սովորեցնող կրթօջախներին, կազմակերպություններին, հատկապես՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը՝ սատարել Գարեգին Խումարյանի այդ հայտարարությանը։

Հայաստանի քաղաքացիներին հորդորում ենք արհամարհել իշխանամերձ շրջանակում և դրանից դուրս հնչող այն կարծիքները, որոնք դատապարտում են Գարեգին Խումարյանի՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղված հայտարարությանը։

Հովհաննես Իշխանյան — Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտ, լրագրության մագիստրոս
Կորյուն Սիմոնյան — լրագրող
Գառնիկ Զաքարյան — լրագրող
Տաթև Այվազյան — Armday.am լրատվամիջոցի խմբագիր
Ռուզաննա Խաչատրյան — Մոսկվայի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Նաիրի Հոխիկյան — «Արարատյան պետություն» ՀԿ, լրագրության մագիստրոս
Ռուզաննա Ստեփանյան- Armlife.am կայքի հիմնադիր խմբագիր