Search
Close this search box.

Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Երևանի ավագանու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարությանը։
Նա ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրվի նոր կուսակցությունից, որը կստեղծվի մոտ ապագայում։

«Մեր աջակիցները պահանջում են, որ մենք պետք է ունենանք մեր կուսակցությունը, պրոցեսն ընթանում է, շուտով կհայտարարենք, և մեր կուսակցությունը անպայման կմասնակցի ՀՀ բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին։ Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, եթե իհարկե չլինեն արտահերթ ընտրություններ։ Ես լինելու եմ կուսակցության ղեկավարը և առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին զրկեց մանդատից։