Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 9 արհեստագործական ուսումնարանում

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:Տեղում պարեկների հետ ծառայություն են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության էրեբունու պահպանության բաժնի դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ծառայողներ Արթուր Խանամիրյանն ու Ռոման Ղազարյանը:

Վերջիններս ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: