Search
Close this search box.

Ժողովրդին անվճար տեղեփոխելու են սեփական ավտոմեքենաներով, եթե ուղեվարձը թանկանա

«Եթե հիշում եք՝ անցած տարվա դեկտեմբերի նիստին հայտարարեցի, որ կարմիր գծերը թանկացնելուց հետո սկսելու են տրանսպորտի ուղեվարձի թանկացման գործընթացը: Փետրվարի 13-ին ՔՊ-ն ներկայացնելու է այդ նախագիծը»,- քիչ առաջ հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ դա նրանց չի հաջողվելու. «Եթե նույնիսկ ՔՊ-ն կարողանա անցկացնել, միևնույն է, չի կարողանալու այն իրականություն դարձնել, երևանցին թույլ չի տալու, տրանսպորտի թանկացման չակերտավոր ռեֆորմը չեք մարսելու, խոսք եմ տալիս: Դիմելու ենք քաղաքացիական անհնազդանության բոլոր միջոցներին»,- նշեց Մարությանը:

Նա նաև լրագրողներին տեղեկացրեց, որն ուղեվարձի թանկացման դեպքում իրենք պատրաստ են ժողովրդին անվճար տեղեփոխելու սեփական ավտոմեքենաներով, ինչպես տարիներ առաջ: Հայկ Մարությանը այս նախաձեռնությանը միանալու կոչով դիմեց նաև իշխանությանը: