Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ թվում է՝ ես իմ նախագիծը պիտի բերեմ ու ինչ-որ մեկից վախենամ՝ չմասնակցեմ». «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը քաղաքապետարանում է

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը գտնվում է Երևանի քաղաքապետարանում. «Ձեզ թվում է՝ ես իմ նախագիծը պիտի բերեմ ու ինչ-որ մեկից վախենամ՝ չմասնակցեմ»,-նշել է Վահան Ավագյանը: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ իր խմբակցությունը բոյկոտելու է ավագանու բոլոր նիստերը։ «Երևանը պիտի գնա նոր ընտրությունների», — հայտարարեց Ղուկասյանը։

«Հանրային ձայն»-ից նիստին մասնակցում են Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Հիշեցնենք, որ վաղը հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում են նաև Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը։