Search
Close this search box.

Որքանով են վստահում Փաշինյանին, և ինչ վարկանիշ ունի Փաշինյանը․ Գելլափի հարցման արդյունքները

2024 թ․ փետրվարի 6-ին տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:

Ներկայացվել են ներքաղաքական, անվտանգային, Սահմանադրության փոփոխության հարցերի վերաբերյալ «Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ …» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 23-26-ը։

Հարցին, թե «որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023 թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։

«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների 13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6% -ի փոխարեն։

Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%): Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (12,3%)։ Այսպիսով, հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։