Search
Close this search box.

Սաստիկ բուք է․ փակ են մի շարք ճանապարհներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոս բնակավայրից մինչև Բավրա ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սաստիկ բքի պատճառով Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Ծիլքարից դեպի Գեղարոտ, Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ցածր տեսանելիության և բքի պատճառով Արագածի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհները և Ջրաբեր-Ֆանտա ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Գավառի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: