Search
Close this search box.

Տրանսպորտի նոր սակագներից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները. Իզաբելլա Աբգարյան

Քաղաքապետարանի առաջարկվող տրանսպորտային սակագնային պլանից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Ինքս էլ այդ խմբում եմ, քանի որ յուրաքանչյուր օր աշխատանքի եմ գնում և այնտեղից վերադառնում տրոլեյբուս+մետրո ձևաչափով։

Մեզ հետ ունեցած հպանցիկ զրույցի ժամանակ ասվել էր, որ տրոլեյբուսի ուղեվարձը չի կարող նախկինի պես 50% էժան լինել, քանի որ նոր էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տալիս։ Իսկ տրոլեյբուսով երթևեկողները լավ գիտեն, որ տրանսպորտի այդ տեսակը նաև սոցիալական հարց էր լուծում …

Այս վատ մտածված սակագնային «բորշչը» տապալել է պետք։

Նոր համակարգի մշակումը պահանջում է շատ ավելի լայն շերտերի հետ քննարկումներ, բազմակողմ ուսումնասիրություններ, այլ ոչ հապճեպ նախագծերի դակում»,-գրել է նա։