Search
Close this search box.

ՔՊ ղեկավարը մեկնաբանել է Փաշինյանի` կարմիր զգեստով ցուլերի միջով անցնելու մասին հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կարմիր զգեստով ցուլերի միջով անցնելու մասին հայտարարությունն ալեգորիկ օրինակ է ու բոլորովին չի նշանակում ինքնությունից հրաժարվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Իմ համոզմամբ, այո, ինքնությունը նա է, ինչ որ ստացել ենք ժառանգություն, բայց ինքնության ամենակարևոր բաղադրիչն այն է, ինչը մենք ձևավորում ենք նաև մեր վարքով: Ինքնությունը նաև այն է, ինչը մենք ձևավորում ենք աշխարհի հետ մեր հարաբերության մեջ, որովհետև, եթե աշխարհը մեզ մի մարտահրավեր է տալիս ու մենք, անտեսելով այդ մարտահրավերը, մրցունակ չենք լինելու»,- ասել է Կոնջորյանը:

Նա նշել է, թե տարածաշրջանում մարտահրավերներին դիմակայելու համար պետք է մեր ներքին կանոնները, Սահմանադրությունը վերաիմաստավորենք:

Կոնջորյանը հավելել է, որ ժողովուրդն է որոշում` ով է իշխանությունը, ով է վարչապետը: «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, ժողովուրդն է ձևավորել իշխանությունը ու միայն ժողովուրդը կարող է փոխել»,- ընդգծել է նա։