Search
Close this search box.

Եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատել են, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել:

«Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», — նշել են նախարարությունից:

«Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ լրատվականին ասել է, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ: