Search
Close this search box.

Քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Ուշադրություն
Փետրվարի 6-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում: Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևան քաղաքում`
Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։