Search
Close this search box.

Չարչյանը դատապարտվեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման. նա որոշումը բողոքարկելու է

Երկուսուկես տարվա քննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին։ 64-ամյա բժիշկը չի ազատազրկվի՝ դատավոր Վահե Միսակյանը նրան դատապարտեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման։ Ընտրական հանցանքի համար մեղավոր ճանաչված Չարչյանը, սակայն, արդարացում է պահանջում և բողոքարկելու է այս որոշումը։

Պրոֆեսորը, որ ամիսներ առաջ առանց իր ընտրողներին բացատրություններ տալու հրաժարվել էր պատգամավորական մանդատից և վերադարձել իր մասնագիտությանը, այսօր ևս չցանկացավ մեկնաբանություն տալ։