Search
Close this search box.

Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացրել են Հանրային ռադիոյից. Factor.am

Factor.am-ը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։

Կայքը տեղեկացնում է, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։ Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։

«Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ: Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։

-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։

-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։

-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։

-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։

Այսօր Գարեգին Խումարյանից լրատվամիջոցը նաև հետաքրքրվել է՝ մտավախություն չունի՞, որ աշխատանքից կազատեն Փաշինյանին քննադատելու համար։

Նշենք, որ Հանրային ռադիոն գործում է պետական ֆինանսավորմամբ։ «Էթիկա եմ խախտե՞լ։ Հանրային հեռարձակողը՝ որպես սեփականություն պետական լինելով, բացարձակ անկաշկանդ է ու գործում է խղճի մտոք»,-ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: