Search
Close this search box.

Ձերբшկшլվել ու կшլшնшվորվել է էկոնոմիկայի նախարարության վարչության պետը

Փաստաբան Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման ենթադրյալ դեպքերի առչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, ում շահերը քրեական վարույթի ընթացքում ներկայացնում եմ ես:

Չնայած անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի գոյությանը, քրեական վարույթին զուգահեռ հրապարակվում և շրջանառվում են այնպիսի տեղեկություններ, որոնք գրեթե ոչնչացնում են այդ սկզբունքի պաշտպանիչ դերը և հանրային ընկալումներում ձևավորում անձի բացասական կերպար՝ իր կանխատեսելի ու անկանխատեսելի անդառնալի հետևանքներով:

Վերոգրյալից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ մեղադրանքի առնչությամբ, վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը, իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել, ավելին, իր ձեռնարկած միջոցներով մշտապես փորձել է նպաստել պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը:

Հուսով ենք՝ ամենակարճ ժամկետում նախաքննական մարմինը կհավաստիանա Տ.Մարտիրոսյանի անմեղության մեջ և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացվի:
Ամեն դեպքում մեր կողմից բողոքարկվելու է Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, քանի որ այն հիմնավոր չէր, իսկ նախաքննական մարմնին առաջիկա օրերին ներկայացվելու են Տ.Մարտիրոսյանի անմեղությունը հավաստող մի շարք գրավոր ապացույցներ:

Մտահոգիչ է այս գործին առնչվող՝ մեկ այլ մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալին առաջարկվել է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ (https://www.panorama.am/…/%D5%93%D5%A1%D5%BD%D5…/2943807):
Հուսով ենք, որ նմանօրինակ երևույթներն ամբողջությամբ կբացառվեն ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ջանքերով և դրանք որևէ ազդեցություն չեն ունենա սույն գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված դատավարական գործընթացի վրա»: