Search
Close this search box.

Աղմկահարույց բացահայտումներ կլինեն նաև քաղաքապետարանում. իրավիճակը կթեժանա. Armlur

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում իրավիճակը թեժանալու է նաև Երևանի քաղաքապետարանում:
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած վերջին աղմկահարույց բացահայտումների նման կոռուպցիոն մի սկանդալ էլ պայթելու է նաև Երևանի քաղաքապետարանում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները լուրջ բացահայտումներ են արել նախորդ քաղաքապետերի օրոք տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների մասով, ավելին՝ քաղաքապետարանից ներկա ու նախկին պաշտոնյաներ նաև կձերբակալվեն:
Ահա սրանով էլ պայմանավորված, քաղաքապետարանում շատ լարված վիճակ է վերջին շրջանում, այսպես ասած, սպասողական վիճակ է՝ երբ են աղմկահարույց բացահայտումնները լինելու և ովքեր են պատժվելու: