Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 12-14 աստիճանով

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում:
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Երևան քաղաքում`

Փետրվարի 5-6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։