Search
Close this search box.

Հայկական կողմն հաստատում չունի «սահմանն ապօրինի հատած» և Ադրբեջանում ձերբակալված Չեխիայի քաղաքացու մասին. Նոր տեղեկություններ

Հայկական կողմն այս պահին որևէ հաստատում չունի՝ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկության մասին, թե Չեխիայի քաղաքացին ապօրինի հատել էր Հայաստանի հետ սահմանը:

Չեխիայի քաղաքացուն, որի անունը ևս չէր հրապարակվել, բերման էր ենթարկվել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Infoteka24 տեղեկություններով ՝ Հայաստանի ոստիկանությունը Չեխիայի որևէ քաղաքացու անհետացման մասին դիմում չի ստացել: ԵՄ առաքելությունը նույնպես որևէ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։ Ըստ Infoteka24-ի դիվանագիտական աղբյուրների ՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված Չեխիայի քաղաքացին որևէ առնչություն չունի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ:

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցել է, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։