Search
Close this search box.

Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։