Search
Close this search box.

Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դիմել է Սահմանադրական դատարան. Հրապարակ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ով այժմ կալանավորված է, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ այդ հոդվածի՝ «Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը»։ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ գործի քննության օր է նշանակել փետրվարի 6-ը։

Ալեքսանյանը կալանավորվել է 2022 թ.-ի հոկտեմբերին։