Search
Close this search box.

ՊԵԿ-ում նախատեսվում է ներդնել կատարողականի գնահատման համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն անցկացրել է միջազգային KPI համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, հրավիրյալ դասախոսները մաքսային և հարկային ծառայության ղեկավար անձնակազմերին ներկայացրել են համակարգի մեխանիզմները, միջազգային փորձն ու կիրառելիությունը։

Ուսումնական կենտրոնի դասախոսների համոզմամբ՝ նախաձեռնված նախապատրաստական աշխատանքները գոհացուցիչ արդյունք կտան։ «Արդյունավետության ցուցանիշներ (KPI)» թեմայով ուսումնական դասընթացի մասնակիցները ձեռքբերած գիտելիքներով պետք է կիսվեն աշխատակիցների հետ և ձևավորեն աշխատանքային միջավայրում դրանց կիրառելիությունը։
Ներդնելով այս համակարգը’ Պետական եկամուտների կոմիտեն նպատակ ունի ապահովել աշխատանքի պատշաճ գնահատումը և աշխատակիցների հոսունության կասեցումը։