Search
Close this search box.

Իսակովի պողոտայում վրաերթի ենթшրկվшծ քուռակը սшտկել է․ կենդանին արնшքшմ է եղել

Երևանի Իսակովի պողոտայում՝ դեպի Արգավանդ տանող հատվածում, վրաերթի ենթարկված ձիերից մեկը՝ քուռակը, սատկել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ձիու տերը՝ Ալի Կասոյանը։

Հունվարի 24-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ 2 ձի էր երևում՝ մեկի հետևի ոտքերը կոտրված վիճակում։ Տեսանյութերից մեկում ձիերը փողոցի մեջտեղում էին` անօգնական վիճակում, իսկ մյուսում` դրանք տեղափոխվել էին մայթ։

«Ձագը սատկել է։ Սկզբում գիպս դրեցին ոտքերին, որովհետև կոտրվել էին, բայց հնարավոր չեղավ փրկել․ արնաքամ էր եղել։ Դե կենդանի են, իրենք կոտրվածքների դեպքում ավելի նուրբ են լինում։ Մյուս ձին լավ է, ամեն ինչ կարգին է»,- ասաց Կասոյանը։

Նա ընդգծեց՝ ձիերը Դալմայի այգիներում են պահվում, բայց չգիտի, թե իր կենդանիներն ինչպես էին հասել Իսակովի պողոտա։ Կասոյանը միայն նշեց, որ վզից կապված պարանները կտրված են եղել։ Ենթադրում է՝ կա՛մ փորձել են տանել տարածքից, կա՛մ երեխաներն են խաղացել ու անզգուշաբար բաց թողել ձիերին։